Հրանուկ, Գայլաթաթ կամ յուղածաղիկ (լատիներեն՝ Ranunculus) հրանուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա, ցամաքային կամ ջրային խոտաբույսերի ցեղ։
Տերևները կտրտված են, բլթակավոր, ծաղիկները՝ երկսեռ, սովորաբար՝ դեղին կամ կարմրավուն։ Պտուղը բազմաընկուզիկ է։
Հայաստանում հանդիպում է հրանուկի 28 տեսակ (սողացող, կովկասյան, լեռնային, նրբագեղ, բազմարմատ, սրապտուղ, դաշտային, կողածաղիկ և այլն), որոնք տարածված են ամենուրեք, առավել հաճախ՝ խոնավ վայրերում, ճահիճներում, գետահովիտներում։ Մեծ մասը լեռնային կերահանդակների ու գյուղատնտեսական ցանքատարածությունների թունավոր մոլախոտեր են։ Ռադեի, Շովիցի, սրաբլթակ, Կոչիի և այլ տեսակներն էնդեմիկ կամ հազվադեպ հանդիպող են։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։