Գորտնուկ մազոտ
Գորտնուկ մազոտ | |
![]() Գորտնուկ մազոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
Տրիբա | Ranunculeae |
Ցեղ | Հրանունկ (Ranunculus) |
Տեսակ | Գորտնուկ մազոտ (R. nemorosus) |
Միջազգային անվանում | |
Ranunculus nemorosus |
Գորտնուկ մազոտ (լատին․՝ Ranunculus villosus), գորտնուկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա խոտաբույս է, որն ունի 30-80 սմ բարձրություն և ծածկված է երկար չռված մազիկների խավոտությամբ։ Արմատամերձ տերևները կլորավուն, հնգանկյուն են, եռաբաժան, ոչ խոր հատված լայն ատամնասղոցաեզր սեգմենտների։ Ծաղիկները դեղին են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, Խուստուփ լեռ)։ Աճում է նաև Արևելյան Կովկասում, Ղարաբաղում, Թալիշում, Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1300 մ բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառներում, մարգագետիններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ մազոտ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ մազոտ» հոդվածին։ |
|
|