Կոբրեզիա պարսկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոբրեզիա պարսկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բոշխազգիներ
Տեսակ Կոբրեզիա պարսկական
Լատիներեն անվանում
Kobresia persica


Կոբրեզիա պարսկական (լատ.՝ Kobresia persica), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3-10 սմ բարձրությամբ խիտ ճիմ առաջացնող բույս է։ Տերևները գծային են, 0,5 սմ երկարությամբ և դեղնավուն տերևապատյաններով։ Թիթեղների լայնությունը 1-2 մմ է։ Ծաղկաբույլը կազմված է սակավածաղիկ հասկիկներից։ Ծածկող թեփերը շագանակագույն են, առանց սպիտակ-թաղանթային եզրերի։ Պտուղը էլիպսաձև է և 2-2,5 մմ երկարությամբ[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանում։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Նախասկովկասը, Դաղստանը, Հարավային Անդրկովկասը, Ղարաբաղը, Թալիշը, Միջին Ասիան և Իրանը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3000 և ավելի մետր բարձրությունների վրա։ Ծաղկում է հուլիսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հիմնական սպառնալիքը կլիմայի գլոբալ փոփուխությունն է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6