Շագանակենի ցանովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շագանակենի ցանովի
Շագանակենի ցանովի
Շագանակենի ցանովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Շագանակենի (Castanea)
Տեսակ Շագանակենի ցանովի (C. sativa)
Միջազգային անվանում
Castanea sativa
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Շագանակենի ցանովի (լատ.՝ Castanea sativa), հաճարազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

35 մ բարձրությամբ ծառ է։ Մեծ, ամբողջական, երկարավուն-նշտարաձև, ատամնեզր տերևները գագաթում սրացած են։ Կաշենման պտղապատով պտուղը ընդգրկված է սուր-փշոտ, փայտացած պտղագավաթի մեջ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևանի շրջակայք) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: Աճում է նաև Նախակովկասում, Անդրկովկասի տարբեր շրջաններում, Եվրոպայի հարավում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսարևելյան Անատոլիայում:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1300 մ բարձրությունների վրա, անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-հոկտեմբերին:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայտնի են երկու բնական պոպուլացիաներ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6