Jump to content

Թրաշուշան Շովիցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրաշուշան Շովիցի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ցեղ Թրաշուշան (Gladiolus)
Տեսակ Թրաշուշան Շովիցի (G. szovitsii)
Միջազգային անվանում
Gladiolus szovitsii

Թրաշուշան Շովիցի (լատին․՝ Gladiolus szovitsii), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալարասոխուկավոր, գեղազարդային բույս է։ Ցողունն ունի 15-30 սմ բարձրություն։ Տերևները զուգահեռաջիղ են։ Ծաղկաբույլը միակողմանի կամ երկկողմանի է, 2-3, երբեմն` 7 ծաղիկներով։ Ծաղկապատը վարդամանուշակագույն է, լայն բացված[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Շվանիձոր)։ Աճում է նաև Ադրբեջանում (Զանգելանի շրջան), Հյուսիսարևմտյան և Հյուսիսային Իրանում[1]։

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 400-1100 մ բարձրությունների վրա, բաց քարքարոտ և կավային լանջերին, օշինդրային կիսաանապատում, շիբլյակում, կաղնու-գիհու նոսրանտառում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Մեղրու շրջանում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրաշուշան Շովիցի» հոդվածին։