Տելիպտեր ճահճային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տելիպտեր ճահճային
Տելիպտեր ճահճային
Տելիպտեր ճահճային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Polypodiopsida
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Aspleniineae
Ընտանիք Տելիպտերազգիներ (Thelypteridaceae)
Ենթաընտանիք Thelypteridoideae
Ցեղ Thelypteris
Տեսակ Տելիպտեր ճահճային (T. palustris)
Միջազգային անվանում
Thelypteris palustris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տելիպտեր ճահճային (լատին․՝ Thelypteris palustris), տելիպտերազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, որն ունի սողացող կոճղարմատ։ Առաջին կարգի սեգմենտները ավելի նեղ են, գծային-նշտարաձև մասերով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Մարտիրոս գյուղի շրջակայք)։ Տարածված է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսային, Արևմտյան (Թուրքիա, Իրան) և Միջին Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ-ի Արևելյան և Կենտրոնական մասեր), Ռուսաստանում (Կամչատկա, Բուրյաթիա, Սախալին, Հյուսիսային և Արևմտյան Սիբիր)[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա, ճահճացած տեղերում, լճերի ափերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է այս տեսակի մեկ պոպուլյացիա։ Տարածման բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ–ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES−ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Չմոյի լճի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  2. «Thelypteris palustris Schott» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելիպտեր ճահճային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելիպտեր ճահճային» հոդվածին։