Անմոռուկ ցեղակից
Անմոռուկ ցեղակից | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
Տրիբա | Myosotideae |
Ցեղ | Անմոռուկ (Myosotis) |
Տեսակ | Անմոռուկ ցեղակից (M. propinqua) |
Միջազգային անվանում | |
Myosotis propinqua |
Անմոռուկ ցեղակից (լատին․՝ Myosotis propinqua), գողտրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-20 սմ բարձրությամբ, վարդակ ունեցող տերևներով, երբեմն ուղիղ բարձր ցողուն առաջացնող միամյա բույս է։ Ցողունի թավոտությունը ստորին մասում խառնված-բրդոտ է և ունի հորիզոնական երկար մազիկներ։ Ծաղկաբույլը ցողունի տերևակալած մասից մի փոքր հեռացած է և բազմածաղիկ։ Ծաղկակոթերը բաժակից մեծ են ավելի քան երկու անգամ։ 4-5 մմ տրամագիծ ունեցող պսակը երկնագույն է և տափակ ետծալով։ Պտուղը (էրեմ) հիմքի մոտ ունի սպիտակ մսալի հավելուկ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) և Մեղրու (Գողթանի լեռանաճյուղեր) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100-1800 մ բարձրությունների վրա և անտառներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է անտառային գոտում։ Անտառների հատումների պատճառով տեսակին սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անմոռուկ ցեղակից» հոդվածին։ |
|
|