Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ
Լատիներեն անվանում
Pseudoanastatica dichotoma


Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ (լատ.՝ Pseudoanastatica dichotoma), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիխոտոմիկ, 3-10 սմ ցողունով, միամյա, նուրբ բույս է։ Տերևները երկարավուն են, 5 ջղերով։ Ծաղկաբույլը կարճացած ողկույզ է և ծածկված է վերին տերևներով։ Ծաղիկները դեղին են, քառատիպ։ Պատիճակները ծածկված են պարզ գլխիկավոր մազիկներով, ձվաձև են, տափակ, միաբույն և միասերմ[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Ենգիջա, Երախի և Ուրծի լեռնաշղթաներ) ֆլորիստիկական շրջանում։ Հանդիպում է նաև |Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղակալում՝ մայիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն Արարատի մարզում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կապված անթրոպոգեն գործոնների հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6