Գրենլանդիա խիտ
Գրենլանդիա խիտ | |
![]() Գրենլանդիա խիտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովվափողածաղկավորներ (Alismatales) |
Ընտանիք | Շերեփուկախոտազգիներ (Potamogetonaceae) |
Ցեղ | Գրենլանդիա (Groenlandia) |
Տեսակ | Գրենլանդիա խիտ (G. densa) |
Միջազգային անվանում | |
Groenlandia densa | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Գրենլանդիա խիտ (լատին․՝ Groenlandia densa), շերեփուկախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա ջրային բույս է, որն ունի մինչև 40 սմ երկարություն, ճյուղավորված ցողուններ և սողացող արմատներ։ 1-2,5 սմ երկարությամբ և 0,3-0,8 (1,5) սմ լայնությամբ տերևները թափանցիկ են, մանր, եռաջիղ, հարթ կամ թույլ ալիքավոր եզրերով։ 0,5-1 (1,5) սմ երկարությամբ կոթունի վրա գտնվող ծաղկաբույլը հասկանման է, մանրածաղիկ և ունի 1,5-5 սմ երկարություն։ 2,5-3 սմ երկարությամբ պտուղները կլորավուն երիկամաձև են, թեթևակի տափակած, մեջքին ողնուցով և 0,2-0,5 մմ երկարությամբ կորացած կարճ կտուցով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանում՝ Սևանա լճի ավազանում (Սևան և Լիճք լճեր, Արգիճի գետի ավազան, Ծովակ)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Արևմտյան Կովկասը, Հարավային Անդրկովկասը, Եվրոպան, միջերկրածովյան ավազանը, Անատոլիան և Հյուսիսարևմտյան Իրանը[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2000-2400 մ բարձրությունների վրա, լճերի և դանդաղահոս գետերի քաղցրահամ ջրերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Տեսակի աճելավայրերը պահպանվում են «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|