Պարակար նոսրածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարակար նոսրածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Գողտրիկազգիներ
Տեսակ Պարակար նոսրածաղիկ
Լատիներեն անվանում
Paracaryum laxiflorum


Պարակար նոսրածաղիկ (լատին․՝ Paracaryum rugulosum), գողտրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկամյա կամ բազմամյա, ոչ խիտ խոզանաձև-մազոտ բույս է։ Ունի 20-40 սմ բարձրություն։ Արմատամերձ և ստորին ցողունային տերևները երկար կոթերով են, երկարավուն-նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանաձև է՝ 2 գագաթնային և մի քանի եզրային ոլորքներով։ Բաժակը համարյա մինչև հիմքը բաժանված է նեղ-նշտարաձև մասերով։ Պսակը մանր է, սովորաբար մուգ ծիրանագույն։ Ընկույզիկները տափակած-գնդաձև, չփքված, տափակ-մանր-սրատամ և կարճ փշիկներով ծածկված թևով են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է միայն Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Ջաջուռի լեռնանցք, լեռնագագաթ Ցլասար)։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1700-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հիմնական սպառնալիքը արեալի սահմանափակությունն է և գերարածեցումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.