Խորդենի արևելակովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորդենի արևելակովկասյան
Խորդենի արևելակովկասյան
Խորդենի արևելակովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խորդենածաղկավորներ (Geraniales)
Ընտանիք Խորդենազգիներ (Geraniaceae)
Ցեղ Geranium
Տեսակ Խորդենի արևելակովկասյան (G. albanum)
Միջազգային անվանում
Geranium albanum

Խորդենի արևելակովկասյան (լատին․՝ Geranium albanum), խորդենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիկանման, հաստացած արմատներով բազմամյա բույս է։ Ցողունն ունի 20-60 սմ երկարություն, ծածկված է երկար, ցցված մազիկներով։ 6-8 սմ լայնությամբ տերևները երիկամաձև-կլոր են, ստորինները՝ 7-բաժան, վերինները՝ 5-բաժան սեպաձև եռաբաժան ատամնավոր մասերով։ Ծաղիկները ծիրանագույն են, պսակաթերթերը՝ 15-20 մմ երկարությամբ, գոգավոր։ Պտղի փեղկերը մեջքի կողմից սանրաձև հաստացած ելուններով են, մազոտ, կտուցը թելանման է, թավոտ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ճակատեն գյուղի շրջակայք)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Անդրկովկասը և Իրանը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, թփուտների մեջ, անտառի եզրերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդենի արևելակովկասյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորդենի արևելակովկասյան» հոդվածին։