Գլխակտուց Կիրպիչնիկովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխակտուց Կիրպիչնիկովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Գլխակտուց Կիրպիչնիկովի
Լատիներեն անվանում
Cephalorrhynchus kirpicznikovii


Գլխակտուց Կիրպիչնիկովի (լատին․՝ Cephalorrhynchus kirpicznikovii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգուցավոր–կոնաձև արմատներով բազմամյա խոտաբույս է։ Ցողունների բարձրությունը 30–50 սմ է, սովորաբար գեղձային թավոտությամբ։ Զամբյուղները հավաքված են 15–18 ծաղիկներով վահանիկանման–հուրանաձև ծաղկաբույլերում։ Ծաղիկները դեղին են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Տիգրանաշենի շրջակայք) և Դարեղեգիսի (Եղեգիս գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում։ Պոպուլյացիայի տարածումը շարունակվում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1500–1800 մ բարձրությունների վրա, նոսր անտառներում, տափաստանային թփերի մացառուտներում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է ընդամենը մեկ խիստ մասնատված պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանները 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.