Քարառվույտ կրետեական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարառվույտ կրետեական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Քարառվույտ կրետեական
Լատիներեն անվանում
Coronilla cretica


Քարառվույտ կրետեական (լատ.՝ Coronilla cretica), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճյուղավորված ցողուններով, 10-20 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևները կենտ փետրաձև են։ Տերևիկները 2-6-ական զույգ են և երկարավուն-սեպաձև։ Ծաղկաբույլերը 1-4 ծաղիկներով են։ 3-5 մմ երկարությամբ պսակը վարդագույն է։ Ունդերը նեղ-գծային են, ուղիղ և վերև ուղղված[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Հանդ գյուղի շրջակայքում։ Աճում է Անդրկովկասի այլ շրջաններում, Ղրիմում, Հարավարևելյան Եվրոպայում, Անատոլիայում և Արևմտյան Սիրիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև շիբլյակի չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակի ընդհանուր լայն տարածվածությանը՝ սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6