Խինձ գորովանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խինձ գորովանի
Խինձ գորովանի
Խինձ գորովանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Ցեղ Խինձ (Scorzonera)
Տեսակ Խինձ գորովանի (S. gorovanica)
Միջազգային անվանում
Scorzonera gorovanica

Խինձ գորովանի (լատին․՝ Scorzonera gorovanica), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4-14 (18) սմ բարձրությամբ, ձվաձև պալարով և ոստայնանման թավշոտությամբ բազմամյա բույս է։ Տերևները ունեն 6-10 մմ լայնություն, խիստ ալիքավոր-գանգրահեր են և մինչև ծաղկելը սեղմված հողին։ Զամբյուղները նեղ-գլանաձև են, սերմիկները երբեմն մերկ են, 15 մմ երկարության և կողերի երկարությամբ թմբիկավոր։ Պապուսը սպիտակավուն կամ դեղին է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի (Գոռավան, Վեդի, Արարատ, Երասխ) և Դարեղեգիսի (Վերնաշեն գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում, ինչպես նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800–1400 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ և խոտածածկ լանջերին, տրագականտային համակեցություններում, կիսաանապատում և ավազային անապատում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²–ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվ ածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը աճում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի՝ «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խինձ գորովանի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խինձ գորովանի» հոդվածին։