Էսթելա Նազարովա
Արտաքին տեսք
| Էսթելա Աշոտի Նազարովա | |
|---|---|
| Ծնվել է | 1936 ապրիլի 16 |
| Ծննդավայր | Թբիլիսի, |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
| Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | բուսաբան |
Էսթելա Աշոտի Նազարովա (ապրիլի 16, 1936, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ 1964 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնում։
Աշխատանքները վերաբերում են Անդրկովկասի ֆլորայում հազարենու կորիզակարգաբանությանը, մշակաբույսերի վայրի ազգակիցների բջջաբանական հետազոտությանը, կենսաբազմազանությանը և բուսական գենետիկական պաշարներին։ Մասնակցել է «Հայաստանի Ֆլորան» (ռուսերեն, հ. 9,10) աշխատության կազմմանը[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ֆլորայի ծաղկավոր բույսերի քրոմոսոմների քանակը (ռուսերեն), 2004 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթելա Նազարովա» հոդվածին։ |
|