Վարսագեղ հերմաֆրոդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարսագեղ հերմաֆրոդիտ
Վարսագեղ հերմաֆրոդիտ
Վարսագեղ հերմաֆրոդիտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Ցեղ Վարսագեղազգիներ (Callitriche)
Տեսակ Վարսագեղ հերմաֆրոդիտ (C. hermaphroditica)
Միջազգային անվանում
Callitriche hermaphroditica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Վարսագեղ հերմաֆրոդիտ (լատին․՝ Callitriche hermaphroditica), վարսագեղազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջությամբ ջրում սուզված միամյա լողացող բույս է։ Տերևները մանր են, գծային, մուգ կանաչ, թափանցիկ և մեկ ջղով։ Տերևների անոթներում գտնվող ծաղիկները ծաղկակիցներ չունեն։ Ծաղկապատը բացակայում է։ Պտուղը չոր է, լայն-թևավոր, չորս բլթակներով և չորս սերմերով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում և Չիլի լճում։ Բացի Հայաստանից, ընդհանուր արեալը ընգրկում է բարեխառը Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրությունների վրա, լճակներում և ճահճացած տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Կովկասում հայտնի է միայն Հայաստանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված կլիմայի գլոբալ փոփոխության և անթրոպոգեն գործոնների հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմանիշական անուններ[2]

  • Callitriche angustifolia Gilib. nom. inval.
  • Callitriche aquatica var. autumnalis Bonnier
  • Callitriche autumnalis L. nom. illeg.
  • Callitriche autumnalis var. linearis (Pursh) A.Gray
  • Callitriche autumnalis f. macrocarpa Hegelm.
  • Callitriche bifida (L.) Morong
  • Callitriche confervoides Thuill. ex Link
  • Callitriche decussata Link
  • Callitriche euautumnalis Syme
  • Callitriche foliosa Raf.
  • Callitriche glomerata Thuill. ex Link
  • Callitriche hermaphroditica subsp. macrocarpa (Hegelm.) Lansdown
  • Callitriche linearis Pursh
  • Callitriche palustris var. bifida L.
  • Callitriche sessilis DC.
  • Callitriche stellaria Raf.
  • Callitriche virens Goldb.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  2. Callitriche hermaphroditica L. — The Plant List
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսագեղ հերմաֆրոդիտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսագեղ հերմաֆրոդիտ» հոդվածին։