Վիշապագլուխ ողկույզային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապագլուխ ողկույզային
Վիշապագլուխ ողկույզային
Վիշապագլուխ ողկույզային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ցեղ Dracocephalum
Տեսակ Վիշապագլուխ ողկույզային (D. botryoides)
Միջազգային անվանում
Dracocephalum botryoides

Վիշապագլուխ ողկույզային (լատին․՝ Dracocephalum botryoides), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-15 սմ բարձրությամբ, ստորին մասում փայտացած ցողուններով, բազմամյա, գեղազարդային բույս է։ Տերևները փետրաձև բաժանված են։ Ծաղկաբույլը խիտ է, համարյա գլխիկանանման։ Բաժակը երկշուրթ է, իսկ վերին շուրթի միջին բլթակը` եզրային նշտարաձև բլթակներից 2-3 անգամ լայն։ Պսակը բաց մանուշակագույն է։ Փոշանոթները մերկ են։ Պտուղը կազմված է 4 մասերից` էրեմներից, որոնք մերկ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Արագածի (Գեղարոտի կիրճ) և Զանգեզուրի (Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների Կապուտջուղ Գազանալեռ Արամազդ լեռնագագաթներ գյուղ Արավուս) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Դաղստանը Արևելյան Կովկասը և Հարավային Անդրկովկասը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ալպիական լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2800 և ավելի բարձրությունների վրա, ժայռոտ քարքարոտ լանջերին և քարաթափվածքներին։ Ծաղկում է հուլիսին, պտղաբերում՝ օգոստոսին (սեպտեմբերին)[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր հազվագյուտ տեսակ կարգավիճակով։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապագլուխ ողկույզային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշապագլուխ ողկույզային» հոդվածին։