Խոլորձ եռատամ
| Խոլորձ եռատամ | |
Խոլորձ եռատամ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
| Ենթաընտանիք | Խոլորձայիններ (Orchidoideae) |
| Տրիբա | Orchideae |
| Ենթատրիբա | Orchidinae |
| Ցեղ | Neotinea |
| Տեսակ | Խոլորձ եռատամ (N. tridentata) |
| Միջազգային անվանում | |
| Neotinea tridentata | |
Խոլորձ եռատամ (լատին․՝ Listera ovata), խոլորձազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա բարձրարժեք ամբողջական պալարներով խոտաբույս է, որն ունի 15-30 սմ բարձրություն։ Ծաղկակիցները թաղանթային, նշտարաձև են։ Ծաղիկները վարդագույն կամ վարդագույն մանուշակագույն են, մուգ ջղերով։ Ծաղկապատի արտաքին մասերը առաջացնում են սաղավարտ։ Շուրթը մուգ պուտերով խոր եռաբլթակ է, միջին բլթակը հակասրտաձև ուրվագծով է։ Ծաղկաբույլը 2 (3) սմ երկարությամբ է, կլորաերկարավուն կամ ձվաձև[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ծավ գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Ղրիմում, Արևմտյան Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1000 մ բարձրությունների վրա, լուսավոր անտառներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։
Աճում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ եռատամ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ եռատամ» հոդվածին։ |
| ||||||