Գազ ցածր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ ցածր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ ցածր (A. humilis)
Միջազգային անվանում
Astragalus humilis

Գազ ցածր (լատին․՝ Astragalus humilis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, անցողուն բույս է, ծածկված է խիտ, կարճ, առսեղմ կամ կիսաառսեղմ երկծայր մազիկներով։ Տերևներն ունեն 7-15 սմ երկարություն, տերևիկները 7-14-ական զույգերով են, էլիպսաձև։ Ծաղկաբույլը նոսր, քիչ ծաղիկներով է, շատ կարճ կոթով և համարյա ողկույզին արմատամերձ։ Պսակի երկարությունը հասնում է 21-26 մմ-ի, դրոշը բաց մանուշակագույն է, նավակը և թիակները՝ դեղին։ Ունդերի երկարությունը 8-10 մմ է, խիտ կիսաառսեղմ խավոտ են, ձվաձև բութ, դեպի մեջքը թեք կորացած բզաձև կտուցով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սիսիան քաղաքի շրջակայք)։ Աճում է նաև Վրաստանում, Արևելյան և Հարավային Անատոլիայում, Հյուսիսարևելյան Իրաքում և Հյուսիսային Իրանում[1]։

էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա, չոր քարքարոտ լանջերին, մարգագետնատափաստանում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Սիսիանի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.