Լռջուն Կարյագինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լռջուն Կարյագինի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Isatideae
Ցեղ Լրջուն (Isatis)
Տեսակ Լռջուն Կարյագինի (I. karjaginii)
Միջազգային անվանում
Isatis karjaginii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Լռջուն Կարյագինի (լատին․՝ Isatis karjaginii), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է, որի ցողունը հասնում է 40 սմ երկարության։ Տերևները երկարավուն են՝ ծածկված հազվադեպ մազիկներով, իսկ ցողունային տերևները եզրերից և գլխավոր ջղի ուղղությամբ ծածկված են առսեղմ մազիկներով։ Ծաղիկները դեղին են և խմբված են խիտ ծաղկաբույլերում։ Պտուղը պատիճակ է (լայնությունը գերազանցում է երկարությանը) և հասնում է 29-35 մմ լայնության և 25-28 մմ երկարության։ Այն բաղկացած է մերկ, լայնակի-օվալ, ալիքավոր թևերից[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Շաքիի ջրվեժ) ֆլորիստական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, ժայռոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայաստանում հայտնի է ընդամենը երկու պոպուլյացիաներից։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տնտեսական գործունեության և ռեկրեցիայի պատճառով տեսակին սպառնում է անհետացում։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.