Ստեպտորամֆուս Չերեպանովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեպտորամֆուս Չերեպանովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ստեպտորամֆուս Չերեպանովի
Լատիներեն անվանում
Steptorhamphus czerepanovii



Ստեպտորամֆուս Չերեպանովի (լատ.՝ Steptorhamphus czerepanovii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

25-55 սմ երկարությամբ միայնակ ցողունով բույս է։ Ցողունային տերևները ամբողջական են, իսկ ծաղկակիրները՝ բարակ։ Սերմիկները էլիպսաձև են, մուգ մանուշակագույն, ամբողջությամբ ծածկված սպիտակ ծծիչանման մազիկներով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Դարեղեգիսի (Հորադիս և Խնձորուտ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, քարաթափվածքներին։ Ծաղկում է հունիս-հուլիսին և պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, և Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6