Կտավատ Բարսեղյանի
Կտավատ Բարսեղյանի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Linum barsegjanii
|
Կտավատ Բարսեղյանի (լատին․՝ Linum barsegjanii), կտավատազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]7-30 սմ բարձրությամբ, գեղձերով ծածկված, թավոտ միամյա բույս է։ Ցողունները երկարավուն են, սովորաբար մեկական և ուղիղ, վերին կեսում՝ թավոտ։ Տերևները երկարավուն են, հաստավուն և գեղձավոր եզրերով։ Ծաղկաբույլն ունի 5-14 ծաղիկ։ Բաժակաթերթերի եզրերը գեղձերով են։ 7-8 մմ երկարությամբ պսակաթերթերը բաց դեղին ոտիկով են։ Տուփիկն ունի 4-5 մմ երկարություն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում և Արարատ ավանի շրջակայքում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 850 մ բարձրությունների վրա և կնյունահիրիկային աղակալած ճահիճներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-հոկտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ բույսերից է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակը աճում է ինտենսիվ մարդածին ազդեցության գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
ՀՀ կառավարության 2008 թվականի որոշման համաձայն Արարատի ճահիճներն ընդգրկված են բնության հուշարձանների ցանկում՝ որպես «Աղակալած ճահճուտ»[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.