Գորտնուկ ցիկուտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորտնուկ ցիկուտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Հրանունկ (Ranunculus)
Տեսակ Գորտնուկ ցիկուտային (R. cicutarius)
Միջազգային անվանում
Ranunculus cicutarius

Գորտնուկ ցիկուտային (լատ.՝ Ranunculus cicutarius), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա թավամազ բույս է։ 15-40 սմ երկարությամբ ցողունը ճյուղավորված է։ Երկարավուն գծային մասերով ստորին տերևները փետրաձև են և ունեն երեք հատված սեգմենտ։ Ծաղիկները դեղին են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի (Կապան քաղաքի և Ներքին Հանդ, Ծավ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Թալիշում և Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1300 մ բարձրությունների վրա, կաղնու–բոխու անտառում, սոսու պուրակում, շիբլյակում, քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս ամիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է: Հայաստանում գտնվում է ընդհանուր տարածման արևմտյան սահմանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ամբողջ պոպուլյացիան պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6