Կղմուխ Օշեի
| Կղմուխ Օշեի | |
Կղմուխ Օշեի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
| Տրիբա | Inuleae |
| Ցեղ | Կղմուխ (Inula) |
| Տեսակ | Կղմուխ Օշեի (I. aucheriana) |
| Միջազգային անվանում | |
| Inula aucheriana | |
Կղմուղ Օշի (լատին․՝ Inula aucheriana), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա դժգույն-կանաչ խոտաբույս է, որի բարձրությունը 15-60 սմ է։ Կոճղարմատը հանգուցավոր է և ծածկված կռճիկանման գորտնուկային թմբիկներով։ Տերևները թեթևակի մսալի են։ Զամբյուղներն ունեն 5-8 մմ տրամագիծ և հավաքված են փուխր ողկույզներում։ Լեզվակավոր ծաղիկները 1-4 ստամինոդիումներով են, ծաղկափոշի չառաջացնող առէջներով։ Սերմնիկները մերկ են կամ հազվագյուտ մազիկներով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ ավանի շրջակայք, Մասիս, Երասխի լեռնաշղթա)։ Աճում է նաև Նախիջևանում, Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա, տրավերտիններում, հանքայնացած ճահճային տեղերում, խոնավ աղուտերերում, հանքային աղբյուրների մոտ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության ոչ մի կոնկրետ գործողություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ Օշեի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ Օշեի» հոդվածին։ |
| ||||||