Ֆրորիպիա փետրավոր
| Ֆրորիպիա փետրավոր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
| Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
| Ցեղ | Froriepia |
| Տեսակ | Ֆրորիպիա փետրավոր (F. subpinnata) |
| Միջազգային անվանում | |
| Froriepia subpinnata | |
Ֆրորիպիա փետրավոր (լատիներեն՝ Froriepia subpinnata), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է 150 սմ-ի։ Արմատամերձ տերևները կրկնակի փետրաձև հատված են։ Հովանոցները ունեն 3-4 ճառագայթ։ Ծածկոցի և ծածկոցիկի թերթերը 3-5-ն են։ Պսակաթերթերը սպիտակավուն են, համարյա կլոր։ Պտուղը թելանման կողերով է, առանց եթերայուղային խողովակների և 3 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց)։ Աճում է նաև Մեծ Կովկասում, Արևելյան Հարավային Կովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1000 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, ճանապարհների մոտ։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|