Jump to content

Տոմանթեա Դարեղեգիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմանթեա Դարեղեգիսի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Տոմանթեա Դարեղեգիսի
Լատիներեն անվանում
Tomanthea daralaghezica


Տոմանթեա Դարեղեգիսի (լատին․՝ Tomanthea daralaghezica), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ, պարզ կամ ճյուղավորված ցողուններով բազմամյա բույս է։ Տերևները ամբողջական են կամ քնարաձև հատված։ Զամբյուղները ունեն մեծ, գագաթնային, մեկական բազմածաղիկ։ Ծաղիկները մուգ են գինեգույն ծիրանի, իսկ պսակը ունի խոր հատված։ Սերմնիկը 7 մմ երկարությամբ, 2 մմ լայնությամբ, դեպի ներքև թեթևակի կորացած, բաց դարչնագույն է, իսկ ներքևում՝ սպիտակ։ Պապուսը մանուշակագույն ծիրանի է, 13-18 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա, «Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Աճում է ծովի մակարդակից 1100-2000 մ բարձրությունների վրա, միջին և վերին լեռնային գոտիներում, չոր, քարքարոտ, խոտածածկ լանջերին, ժայռոտ տեղերում, խաղողի այգիներում, գիհու նոսրանտառում, լեռնային տափաստանում, ֆրիգանոիդներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոս[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.