Բրոմոպսիս Զանգեզուրի
Բրոմոպսիս Զանգեզուրի | |
Բրոմոպսիս Զանգեզուրի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Bromeae |
Ցեղ | Ցորնուկ (Bromus) |
Տեսակ | Բրոմոպսիս Զանգեզուրի (B. erectus) |
Միջազգային անվանում | |
Bromus erectus |
Բրոմոպսիս Զանգեզուրի (լատ.՝ Bromopsis zangezura), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա փուխր ճիմ առաջացնող խոտաբույս է։ 60-100 սմ բարձրությամբ ուղիղ կանգնած ցողունը հիմքի մոտ շրջապատված է մահացած տերևների արտաքինից թույլ ճեղքված դարչնագույն, ներսում՝ ամբողջական ծիրանագույն մանուշակագույն տերևապատյաններով։ 8-15 սմ երկարությամբ, սակավահասկիկ, թույլ փռված ծաղկաբույլը հուրան է։ 7-12 մմ երկարությամբ ստորին ծաղկային թփերը բարակ մանուշակագույն քիստով են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Բարգուշատի, Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներ)։ Հայաստանից բացի աճում է Նախիջևանում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի վրա[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտուց սկսած մինչև ալպյան գոտի` ծովի մակարդակից 1500-3200 մ բարձրությունների վրա, հիմնականում ենթալպյան գոտու մարգագետիններում, քարաթափվածքներում, խճաքարոտ լանջերին և տափաստանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանները 500 կմ²-ից պակաս է։ Կապված կլիմայի փոփոխության և աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|