Սարդակիր մեղվակիր
Սարդակիր մեղվակիր | |
![]() Սարդակիր մեղվակիր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
Ենթաընտանիք | Խոլորձայիններ (Orchidoideae) |
Տրիբա | Orchideae |
Ենթատրիբա | Orchidinae |
Ցեղ | Ophrys |
Տեսակ | Սարդակիր մեղվակիր (O. apifera) |
Միջազգային անվանում | |
Ophrys apifera |
Սարդակիր մեղվակիր (լատ.՝ Ophrys apifera), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-50 սմ բարձրությամբ, ամբողջական պալարներով, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Շուրթը լայն օվալաձև է, 1 դեղնավուն երիզով պուտով, հիմքում` 2 կոնուսաձև խավոտ թմբիկներով, պարզորոշ եռաբլթակ՝ լեզվականման կամ ձվաձև եզրերի բլթակներով և համարյա կլորավուն միջին բլթակով, գագաթում՝ ներքև թեքված հավելուկով։ Կտուցանման վերնակապը S-ձև է։ Ծաղկապատի արտաքին մասերը վարդագույն կամ մանուշակագույն կանաչավուն ջղերով են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում և Կապանի շրջակայքում։ Աճում է նաև Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Արևմտյան Ասիայում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-800 մ բարձրությունների վրա և շիբլյակում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև Բեռնի կոնվենցիայի հավելվածում։ CITES-ի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված է որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|