Անտոխլամիս կաթնախոտային
Անտոխլամիս կաթնախոտային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Corispermoideae |
Տրիբա | Corispermeae |
Ցեղ | Anthochlamys |
Տեսակ | Անտոխլամիս կաթնախոտային (A. polygaloides) |
Միջազգային անվանում | |
Anthochlamys polygaloides |
Անտոխլամիս կաթնախոտային (լատին․՝ Anthochlamys polygaloides), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-40 (60) սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված, կանաչ կամ դեղնավուն (մոխրագույն) և մերկ միամյա բույս է։ Տերևները գծային կամ օվալ են։ Ծաղկաբույլերը բարակ են, հասկանման, կարճ-մազոտ։ Ծաղկապատի մասերը վարդագույն են։ Պտուղը կլորավուն է, տափակ և ունի թափանցիկ թև[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Մեղրի քաղաքի մոտ, Արաքս գետի ողողատում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 620-700 մ բարձրությունների վրա, ժամանակավոր խոնավացած ավազագլաքարային գրունտների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-հոկտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի են ընդամենը երկու պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոխլամիս կաթնախոտային» հոդվածին։ |
|
|