Գազ չռված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ չռված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ չռված (A. divaricatus)
Միջազգային անվանում
Astragalus divaricatus

Գազ չռված (լատին․՝ Astragalus divaricatus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձիկանման, ցածր, փշոտ թփիկ է։ Տերևների երկարությունը 1,5-4 սմ է։ Տերևիկները լինում են 4-7-ական զույգ։ Ծաղկաբույլը գլխիկանման է և ունի 2-2,5 սմ տրամագիծ։ Ծաղկակիցները բաժակից կարճ են։ Թավոտ բաժակի երկարությունը 9-12 մմ է։ Ատամիկները 6-8 մմ են, խոզանանման և թարթիչավոր։ Պսակը կրեմագույն է։ Սռնակի երկարությունը 5-8 մմ է[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Դարեղեգիսի (Խաչիկ, Մոզրով և Գնիշիկ գյուղերի միջև) և Զանգեզուրի (լեռնագագաթ՝ Խուստուփ, Սառնակունք և Սպանդարյան գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2200-2900 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայասատնի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Չի պահպանվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Խուստուփ լեռնագագաթի վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.