Տանձենի Գրոսհեյմի
Տանձենի Գրոսհեյմի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Maleae |
Ցեղ | Տանձ (Pyrus) |
Տեսակ | Տանձենի Գրոսհեյմի (P. grossheimii) |
Միջազգային անվանում | |
Pyrus grossheimii |
Տանձենի Գրոսհեյմի (լատին․՝ Pyrus grossheimii), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանց փշերի կամ թույլ փշոտ ծառ է, որն ունի մինչև 20 մ բարձրություն։ 6-10 սմ երկարությամբ, 3-5 սմ լայնությամբ տերևները երկար ձգված են, ծալված սրացած գագաթով, ձվաձև կամ էլիպսաձև, հիմքում՝ բութ-կլորավուն, սուր մանրատամնավոր, կոթերը՝ բարակ և երկար։ 2-2,5 սմ տրամագծով պտուղները ձվաձև գնդաձև են և փնջերով, կոթերը համարյա 3 անգամ գերազանցում են պտուղի երկարությանը[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է Զանգեզուրի (Արավուս գյուղի շրջակայք) և Մեղրու (Տաշտուն) ֆլորիստիկական շրջաններում։ Լոկալիտետները երկուսն են, որոնց միջև հեռավորությունը 42 կմ է։ Տեսակն աճում է նաև Թալիշում և Հյուսիսային Իրանում (Էլբուրս)[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1800-2300 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում և անտառների եզրերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի է 2 պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձենի Գրոսհեյմի» հոդվածին։ |
|
|