Գետնասունկ ամառային
| Գետնասունկ ամառային | |
Գետնասունկ ամառային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Սնկեր (Fungi) |
| Տիպ/Բաժին | Պայուսակավոր սնկեր (Ascomycota) |
| Ենթատիպ | Pezizomycotina |
| Դաս | Pezizomycetes |
| Կարգ | Pezizales |
| Ընտանիք | Tuberaceae |
| Ցեղ | Tuber |
| Տեսակ | Գետնասունկ ամառային (T. aestivum) |
| Միջազգային անվանում | |
| Tuber aestivum | |
Գետնասունկ ամառային, ուտելի (լատին․՝ Tuber aestivum vitt.), Tuberaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոռիզա գոյացնող, ուտելի, համեղ, արժեքավոր սունկ է։ 2,5-10 սմ տրամագծով, շագանակագույն, ձիթապտղագույն, սև, գնդաձև կամ պալարաձև, մսալի պտղամարմինները պատված են 2-10 մմ տրամագծով խոշոր բոգաձև թեփուկներով։ Հաճելի հոտով պտղամիսը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրագույն, սպիտակավուն, ոլորուն, մանրանման երակագծերով։ Սպորափոշին մուգ շագանակագույն է։ Էլիպսաձև, 2-8 սպոր պարունակող պայուսակները գտնվում են պտղամարմնի ներսում։ Էլիպսաձև, ցանցաձև թաղանթով սպորները 24–45 x 15–30 մկմ են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Իջևանի («Դիլիջան» ազգային պարկ, Դիլիջան քաղաքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Աճում է նաև Ֆրանսիայում և Իտալիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է եզակի առանձնյակներով, ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունների վրա, հողի տակ, լայնատերև և խառը անտառներում, սեպտեմբեր ամսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Տեսակի վերաբերյալ տվյալներն անբավարար են[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնասունկ ամառային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնասունկ ամառային» հոդվածին։ |
| ||||||