Խոլորձ Ստևենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլորձ Ստևենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Խոլորձայիններ (Orchidoideae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Խոլորձ (Orchis)
Տեսակ Խոլորձ Ստևենի (O. stevenii)
Միջազգային անվանում
Orchis stevenii

Խոլորձ Ստևենի (լատին․՝ Orchis stevenii), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-40 սմ բարձրությամբ, ամբողջական պալարներով, բազմամյա բարձրարժեք գեղազարդային խոտաբույս է։ Ծաղկակիցները թեփանման են։ Սաղավարտը վերևից մոխրագույն ու գորշավարդագույն է։ Շուրթի մասերը ամբողջաեզր են։ Շուրթը մուգ մազիկներով է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վահրավար, Շվանիձոր)։ Աճում նաև Մեծ Կովկասի Գլխավոր լեռնաշղթայի վրա, Հարավային Կովկասում, Թալիշում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700-2000 մ բարձրությունների վրա, լուսավոր անտառներում, մարգագետիններում, երբեմն ջրավազանների ափերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի հավելվածում։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ Ստևենի» հոդվածին։