1 մ բարձրությամբ, բազմաթիվ ուղղաձիգ կանգնած ցողուններով բազմամյա թխակապույտ խոտաբույս է։ Տերևները ամբողջական են, նշտարաձև։ 30-50 սմ երկարությամբ ծաղկաբույլը ընդհատումներով է։ 3 սմ երկարությամբ, խոշոր ծաղիկները ծիրանագույն կարմիր են[1]։
Աճում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, քարքարոտ լանջերին և քարաթափվածքների վրա, տափաստանային բուսականության մեջ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Պոպուլյացիան գոյություն ունի Նախիջևանում և Հայաստանի սահմանի մոտ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։