Տոմանթեա կանճրականման
Տոմանթեա կանճրականման | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Tomanthea carthamoides
|
Տոմանթեա կանճրականման (լատին․՝ Tomanthea carthamoides), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-40 սմ բարձրությամբ, պարզ կամ ճյուղավորված փղոսկրագույն ցողուններով բազմամյա բույս է։ Տերևներն ամբողջական, էլիպսաձև կամ նշտարաձև են, ունեն երկար, ներքև սահող, ցողունագիրկ, կաշենման և հաստ արտահայտված ջղեր։ Զամբյուղները մեծ են, գագաթնային, մեկական, բազմածաղիկ և ձվաձև։ Ծածկոցի թերթերն ունեն կաշենման, հարթ և նեղ-եռանկյուն հավելուկներ։ Ծաղիկները կպչուն են, ոսկեգույն կամ դեղին։ Պապուսի խոզանները կրկնակի են, բարակ թարթիչավոր[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ուրծի լեռնաշղթայի ստորոտ, Սուրենավանի շրջակայք)։ Աճում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան՝ Մուշ, Վան)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-900 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ, կրաքարային լանջերին, օշինդրային կիսաանապատներում և ֆրիգանոիդներում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմանթեա կանճրականման» հոդվածին։ |
|
|