Աստերոֆորա անձրևային
Աստերոֆորա անձրևային | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Asterophora lycoperdoides
|
Աստերոֆորա անձրևային (լատին․՝ Asterophora lycoperdoides), Tricholomataceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
0,5 x 2,5 սմ տրամագծով գլխարկը սպիտակավուն է, ծածկված ալրանման շերտով, սկզբում ուռուցիկ է, ապա՝ գնդաձև։ Հաստ մսալի թիթեղները սպիտակ են, հասունանալուց հետո մոխրագույն, հաճախ բացակայում են։ Տհաճ հոտով պտղամիսը մոխրագույն է։ Ոտիկը 1-4 x 0,2-0,5 սմ է, սպիտակամոխրագույն և թավշյա։ Սպորափոշին սպիտակ է։ Հարթ էլիպսաձև սպորները 4-6 x 3,5-4 մկմ են և անգույն[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնի է Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավանի շրջակայք[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է գլխարկավոր սնկերի ներկայացիչների փտած պտղամարմինների վրա, խառը խոնավ անտառներում, 1100-1500 մ բարձրության վրա, օգոստոս ամսին։ Միկոֆիլ է[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում պահպանվում է «Դիլիջանի» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Տվյալներն անբավարար են [1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|