Պսեֆելլուս Զանգեզուրի
| Պսեֆելլուս Զանգեզուրի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
| Տրիբա | Cynareae |
| Ենթատրիբա | Centaureinae |
| Ցեղ | Psephellus |
| Տեսակ | Պսեֆելլուս Զանգեզուրի (P. zangezuri) |
| Միջազգային անվանում | |
| Psephellus zangezuri | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ | |
Պսեֆելլուս Զանգեզուրի (լատիներեն՝ Psephellus zangezuri), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա բույս է, որի բարձրությունը 12-35 սմ է։ Ցուղունները պառկած կամ աղեղնաձև վեր բարձրացող են, տերևակալված։ Արմատամերձ ցողունները փետրաձևից մինչև փետրաձև–բաժանված են, վերինները՝ ամբողջական։ Եզրի ծաղիկները բաց վարդագույն են՝ նեղ բլթակներով և թելանման ստամինոդիումներով։ Սռնակը բթավուն–երկբլթակ է, փոշեհատիկները՝ դուրս նետող մազիկների նկատելի օձիքով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Գորիս, Բարձրավան, Տաթև, Կապան, Գեղի)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300–1700 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ և խոտածածկ լանջերին, տափաստաններում, անտառների եզրերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հարավային Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսեֆելլուս Զանգեզուրի» հոդվածին։ |
|
|