Սոխ Շտրուցլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխ Շտրուցլի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ Շտրուցլի (A. struzlianum)
Միջազգային անվանում
Allium struzlianum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Սոխ Շտրուցլի (լատին․՝ Allium struzlianum Ogan.), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկավոր, գեղազարդային բույս է, որի ցողունի բարձրությունը հասնում է 30-35 սմ-ի։ Տերևները 2-7 են՝ գծային, սրացած, հետ թեքված։ Ծաղկաբույլը կիսագնդաձև է, ծաղկապատը՝ աստղաձև կամ աստղաձև-լայն ձագարաձև, մասերը նշտարաձև և սուր են, արծաթավուն-սպիտակ, վարդամանուշակագույն կամ կանաչավուն ջղով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Շիրակի (Ցամաքասար, Կրաշեն գյուղերի շրջակայք, Ջաջուռի լեռնանցք), Երևանի (Երասխ գյուղի շրջակայք) և Մեղրու (Նռնաձոր գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնային գոտի՝ ծովի մակերևույթից 600-2000 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստանում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Այն համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում նույնպես ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։ Ստեղծվել է նոր ԲՀՊՏ Շիրակի լեռնաշղթայի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.