Կնյուն սուր
| Կնյուն սուր | |
Կնյուն սուր | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
| Ընտանիք | Կնյունազգիներ (Juncaceae) |
| Ցեղ | Կնյուն (Juncus) |
| Տեսակ | Կնյուն սուր (J. acutus) |
| Միջազգային անվանում | |
| Juncus acutus | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Կնյուն սուր (լատիներեն՝ Juncus acutus), կնյունազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճիմաթմբեր առաջացնող բույսեր են։ Ցողունն ունի 30-120 սմ բարձրություն։ Տերևներն արմատամերձ են, 1-2 մմ տրամագծով, լավ զարգացած, գլանաձև, ամուր, սրածայրով վերջացող, ներսում համատարած սպունգանման հյուսվածքով և հիմքի մոտ կարմրավուն շագանակագույն տերևապատյաններով տերևաթիթեղներով։ 4-6 (10) ճյուղերով ծաղկաբույլը նստադիր է կամ 4-5 սմ երկարությամբ ծաղկակիրներով։ 5-6 սմ երկարությամբ պտուղը տուփիկ է, կանաչ, ձվաձև և առանց կտուցի։ Սերմերը երկարավուն կամ օվալաձև են, ինչպես նաև սպիտակավուն պոչանման հավելուկով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Յուվա, Շահումյան, Երախի լեռնաշղթա)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Կովկասը՝ մասնավորապես Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը և Թալիշը, ինչպես նաև Եվրոպան, միջերկրածովյան ավազանի երկրները, Անատոլիան և Իրանը[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լոռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 (1200) մ բարձրությունների վրա, աղակալված ճահիճներում, աղուտային խոնավ հողերի վրա, հանքային աղբյուրների և տրավերտինների մոտ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տեսակի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
2008 թվականին Արարատ քաղաքի մոտ առանձնացվել է «Աաղկալած ճահճուտ» բնության հուշարձանը, սակայն ներկայումս պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնյուն սուր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնյուն սուր» հոդվածին։ |
|
|