Կնյուն
Գիտական դասակարգում | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Juncus
L. (1753)
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Juncus acutus L. (1753) — Կնյուն սուր |
||||||||||||
Այլ անուններ | ||||||||||||
Դոզա, ճղեմ, ագռավի ծաղիկ | ||||||||||||
|
Կնյուն (լատին․՝ Juncus), դոզա, ճղեմ, ագռավի ծաղիկ, կնյունազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 250։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կնյունի տեսակները հիմնականում ունեն կոճղարմատներ, իսկ որոշներն առաջացնում են խոշոր (մինչև 1,5 մ տրամագծով) գուղձեր (օրինակ՝ սուր Կնյուն)։ Ցողունը կանգուն է, նեղ գծաձև, բարձրանում՝ 10-150 սմ։ Տերևները տափակ են, ակոսավոր, խողովակաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ կանաչավուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ տուփիկ է։ Կնյուն բարալիկը (J. tenuis) հազվադեպ հանդիպում է Գետավան գյուղի (Լոռու մարզ) շրջակայքի գերխոնավ հողերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տեսակները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 12 տեսակ՝
- Կնյուն դոդոշակնյուն (J. bufonius),
- Կնյուն թելանման (J. filiformis),
- Կնյուն սեղմված (J. compressus),
- Կնյուն փայլուն (J. articulatus),
- Կնյուն սուր (J. acutus) և այլն։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արարատի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճահճոտ, գերխոնավ վայրերում, ճահիճներում, գետերի, լճերի, ջրամբարների ափերին։ Բույսը տարածված է նաև խոնավ վայրերում, տունդրայում և տրոպիկներում[2]։.
Հիմնականում կոսմոպոլիտ է, սակայն որոշ տեսակներ, օրինակ՝
- Կնյուն թելանմանը (J. filiformis),
- Կնյուն ալպիականը (J. alpigenus),
- Կնյուն թուրքմենականը (J. tur- kestanicus) և այլն, բարձրլեռներում ճահճուտներում հազվադեպ են հանդիպում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Կյուիի Թագավորական բուսաբանական այգու տվյալների դասը ընդգրկում է 344 տեսակ[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По данным сайта GRIN (см. карточку растения).
- ↑ Ситник на сайте Энциклопедии декоративных садовых растений
- ↑ Species of Juncus(անգլ.)(լատ.)
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Juncus L. (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кречетович В. И., Гончаров Н. Ф. Род 259. Ситник — Juncus L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 504—560. — 636 + XXV с. — 5175 экз.
- Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.։ Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 320—322, 412—427. — ISBN 8-87317-091-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ситник в Биологическом энциклопедическом словаре
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնյուն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնյուն» հոդվածին։ |
|
|