Իլենի թավշային
Իլենի թավշային | |
Իլենի թավշային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Իլենածաղկավորներ (Celastrales) |
Ընտանիք | Իլենազգիներ (Celastraceae) |
Ցեղ | Իլենի (Euonymus) |
Տեսակ | Իլենի թավշային (E. velutinus) |
Միջազգային անվանում | |
Euonymus velutinus |
Իլենի թավշային (լատին․՝ Euonymus velutina), իլենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայասատնի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1-2 մ բարձրությամբ փոքրիկ թուփ է։ Երիտասարդ ճյուղերը ծածկված են խիտ կարճ մազիկների թավշոտությամբ։ Տերևները հակադիր են։ Ծաղիկները լինում են սպիտակ և կանաչավուն[1]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում։ Հանդիպում է նաև Ադրբեջանում, Միջին Ասիայում (Կոպետդաղ) և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամսիներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի թավշային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի թավշային» հոդվածին։ |
|
|