Գազ Շելկովնիկովի
Գազ Շելկովնիկովի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Astragalus schelkovnikovii
|
Գազ Շելկովնիկովի (լատին․՝ Astragalus schelkovnikovii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-40 սմ բարձրությամբ երկծայր մազիկներով ծածկված, բազմամյա ճյուղավորված բույս է։ Տերևիկները նեղ-գծային են։ Ծաղկաբույլը ունի նոսր երկարացած, փոքրաթիվ ծաղիկներ։ Պսակը կարմիր է։ Ունդերը կախված են կամ հորիզոնական ուղղված` դրանց միջև ցայտուն ուրվագծված սերմերով և սեղմվածքով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արտաշատի շրջակայք, Գոռավան գյուղ)։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 900-1200 մ բարձրությունների վրա, ստորին լեռնային գոտում, անապատում և կիսաանապատում։ Ծաղկում է մայիս-հունիսին, պտղաբերում է հունիս-հուլիս ամիսներին։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Աճում է Արարատյան հարթավայրում, ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում գտնվող «Գոռավանի ավազուտներ» արգելավայրերի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.