Հողա-ջրային ռեֆորմներ (Միջին Ասիա և Ղազախստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հողա-ջրային ռեֆորմներ Միջին Ասիայում և Ղազախստանում, խորհրդային իշխանության սոցիալ-տնտեսական վերափոխություններ 1920-ական թթ.՝ ցարիզմի գաղութային հողային քաղաքականության հետևանքները ոչնչացնելու, կալվածատիրական հողօգտագործումը վերացնելու և բայակուլակային հողօգտագործումը սահմանափակելու համար՝ հօգուտ աշխատավոր գյուղացիության։ 1921—22 թվականներին ռեֆորմը անցկացվեց Թուրքմենստանում և Ղազախստանում, իսկ 1925—29-ին, Միջին Ասիայի ազգային-պետական բաժանումից հետո, բոլոր նորաստեղծ հանրապետություններում։ Ռեֆորմով տեղական (կիրգիզ, ղազախ, ուզբեկ) և ռուս գյուղացիները հողի ու ջրի նկատմամբ իրավահավասար էին դառնում։ Հողա-ջրային ռեֆորմների շնորհիվ Միջին Ասիայում վերացվեցին բայերի, խոշոր առևտրականների, հոգևորականների, վաշխառուների, նախկին աստիճանավորների տնտեսությունները, սահմանափակվեց կուլակների հողօգտագործումը։ Դասակարգային սուր պայքարով ուղեկցվող ռեֆորմի շնորհիվ բարելավվեց աշխատավոր գյուղացիության վիճակը, ամրապնդվեց նրա համախմբումը սովետական իշխանության շուրջը, հեշտացավ Միջին Ասիայի և Ղազախստանի ժողովուրդների անցումը սոցիալիզմին՝ շրջանցելով կապիտալիզմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 529 CC-BY-SA-icon-80x15.png