Jump to content

Լունա (ծրագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լունա (այլ կիրառումներ)
Լունա 1
Լունա 17 կայանը Լուսագնաց-1 ինքագնաց սարքով
Լունա ծրագրի սարքերի Լուսնի վրա վայրէջքի վայրերը նշված են կարմիրով, Ապոլո առաքելության վայրերը կանաչով, Սրվեյորի՝ դեղինով։

Լունա, Լուսնի հետազոտությունների խորհրդային ծրագրի և 1959 թվականից ԽՍՀՄ-ում դեպի Լուսին արձակվող ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) անվանումը։ Առաջին սերնդի ԱՄԿ-ները («Լունա-1», «Լունա-2», «Լունա-3») արձակվել են առանց Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու և հետագծի ուղղումներ ու լուսնամերձ տարածությունում արգելակումներ կատարելու։ Երկրորդ սերնդի ԱՄԿ-ները («Լունա-4» — «Լունա-14») արձակելիս կիրառվել են կայանները նախապես Երկրի արհեստական արբանյակի՝ ուղեծիր դուրս բերելու ավելի կատարյալ եղանակը, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժումը, թռիչքի հետագծի ուղղումը և լուսնամերձ տարածությունում ակտիվ մանևրումը։ Կայանների երրորդ սերունդն իր հնարավորություններով նախորդների համեմատ ավելի կատարյալ է։ «Լ-15»—«Լ-24» կայաններն արձակելիս կիրառվել են Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժվելու, թռիչքի հետագիծն ուղղելու, Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, արգելակելու և Լուսնի որոշակի շրջանում մեծ ճշգրտությամբ փափուկ վայրէջք կատարելու մեթոդները։ Առաջին անգամ «Լունա»-ների միջոցով կայանը կրող հրթիռի վերջին աստիճանի հետ հասցվել է Լուսնի մակերևույթ («Լ-2»), նկարահանվել է Լուսնի անտեսանելի կիսագունդը («Լ-3»), Լուսնի վրա փափուկ վայրէջք է կատարվել («Լ-9»), Լուսնի վրա ուսումնասիրվել են Լուսնի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները («Լ-13»), Լուսնի գրունտի նմուշները բերվել են Երկիր («Լ-16»), «Լունոխոդ-1» առաջին ավտոմատ ինքնագնաց գիտական լաբորատորիան փոխադրվել է Լուսնի մակերևույթ («Լ-17»)։

Լունա 1-ին չհաջողվեց բախվել Լուսնի հետ, ինչպես իսկզբանե պլանավորված էր, այն անցավ Լուսնի մոտով և հայտնվելով Արեգակի շուրջ ուղեծրում դարձավ առաջին տիեզերանավը որը պտտվում է Արեգակի շուրջ։

1959 թվականին, Լունա 2 բարեհաջող բախվեց լուսնի մակերևույթին և դարձավ մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը որը հասավ Լուսնի մակերևույթին։

Նույն տարում, ավելի ուշ Լունա 3 կատարեց պտույտ Լուսնի շուրջ և վերադարձավ Երկրից երբեք չերևացող Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարներով։

Լունա 9–ը առաջին սարքն էր, որին հաջողվեց փափուկ վայրէջք կատարել այլ մոլորակի մակերևույթին, 1966 թվականի փետրվարին։ Այն վերադարձրեց հինգ սև ու սպիտակ, ստերեոսկոպիկ շրջանային համայնապատկեր, որոնք լուսնային մակերեսի առաջին մոտիկից արված լուսանկարներն էին։

Լունա 10–ը ավելի ուշ նույն տարում, դարձավ Լուսնի առաջին արհեստական արբանյակը։

Լունա 17 և Լունա 21 Լուսին հասցրեցին լուսագնացներ՝ ինքագնաց սարքեր, որոնք տեղաշարժվում էին Լուսնային մակերևույթով (տես Լուսագնաց ծրագիր).

«Լունա» ծրագրի մեկ այլ նշանավոր ձեռքբերումը լուսնային գրունտի նմուշների հավաքումն և 1970 թվականին Երկիր հասցնելն էր։ Ընհանուր առմամբ Լունա 16, Լունա 20 և Լունա 24 սարքերով Երկիր էր հասցվել 0.326 կգ Լուսնային ապար։

«Լունա» ծրագրի առաքելությունները առաջինն էին տիեզերքի ուսումնասիրության մեջ, որոնք հիմնվում էին միմիայն ռոբոտատեխնիկայի վրա։

Այլ նշանակալի առաքելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա 15, որը նույնպես պետք է Լուսնային գրունտի նմուշներ վերդարձներ, իր առաքելությունը կատարում էր Ապոլոն 11–ի հետ միաժամանակ։ Լուսնի վրա առաջին ոտք դրած մարդիկ՝ Նեյլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը արդեն Լուսնի մակերևույթին էին, երբ Լունա 15–ը սկսեց իր վայրէջքը և րոպեներ անց վթարվեց բախվելով լեռանը։

Հանրային անուն Ներքին անուն Առաքելություն Արձակման ամսաթիվ Կրող հրթիռ Արդյունք Նշումներ
Ե-1 համար 1Բախում1958–ի սեպտեմբերի 23ԼունաՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Ե-1 համար 2Բախում1958–ի հոկտեմբերի 11ԼունաՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Ե-1 համար 3Բախում1958–ի դեկտեմբերի 4ԼունաՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Լունա 1Ե-1 համար 4Բախում1959 հունվարի 2ԼունաՄասմամբ հաջողվեց (չհասավ Լուսին)Նաև հայտնի, որպես Մեչտա (ռուսերեն «երազանք»)։ Դուրս էր բերվել սխալ ուղեծրի, անցավ Լուսնի կողքով առանց վերջինիս բախվելու և դարձավ առաջին տիեզերասարքը որը լքեց երկնակենտրոն (գեոցենտրիկ) ուղեծիռը
Ե-1Ա համար 1Բախում1959 հունիսի 18ԼունաՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Լունա 2Ե-1Ա համար 2Բախում1959–ի սեպտեմբերի 12ԼունաՀաջողվեցԲախվեց Լուսնին Քայքայման ճահիճում (29.10 N, 0.00 E) 1959 թվականի սեպտեմբերի 14–ին ժամը ~07:30:00 UT։ Մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտն է, որը հասավ Լուսնին։
Լունա 3Ե-2Ա համար 1Անցում մոտով1959–ի հոկտեմբերի 4ԼունաՀաջողվեցԼուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարներ տրամադրեց։
Ե-3 համար 1Անցում1960–ի ապրիլի 15ԼունաՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Ե-3 համար 2Անցում1960–ի ապրիլի 16ԼունաՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Ե-6 համար 2Վայրէջքի մոդուլ1963–ի հունվարի 4Մոլնիա-ԼՎթարվեց մեկնարկինՉլքեց Երկրի ուղեծիրը
Ե-6 համար 3Վայրէջքի մոդուլ1963–ի փետրվարի 3Մոլնիա-ԼՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Լունա 4Ե-6 համար 4Վայրէջքի մոդուլ1963–ի ապրիլի 2Մոլնիա-ԼՏիեզերասարքը վթարվեցՉկարողացավ կատարել ուղղության փոփոխության մանյովրը, անցավ Լուսնի մոտով, չկարողանալով մոտենալ իրեն։
Ե-6 համար 6Վայրէջքի մոդուլ1964–ի մարտի 21Մոլնիա–ՄՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Ե-6 համար 5Վայրէջքի մոդուլ1964–ի ապրիլի 20Մոլնիա–ՄՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Կոսմոս 60Ե-6 համար 9Վայրէջքի մոդուլ1965–ի մարտի 12Մոլնիա-ԼՎթարվեց մեկնարկինՉլքեց Երկրի ուղեծիրը, այրվեց մթնոլորտում
Ե-6 համար 8Վարէջքի մոդուլ1965–ի ապրիլի 10Մոլնիա-ԼՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Լունա 5Ե-6 համար 10Վայրէջքի մոդուլ1965–ի մայիսի 9Մոլնիա–ՄՏիեզերասարքը վթարվեցՉկարողացավ իջեցնել արագությունը, բախվեց Ամպերի ծովում
Լունա 6Ե-6 համար 7Վայրէջքի մոդուլ1965–ի հունիսի 8Մոլնիա–ՄՏիեզերասարքը վթարվեցՉկարողացավ կատարել ուղղության փոփոխության մանյովրը, անցավ Լուսնի մոտով, չկարողանալով մոտենալ իրեն։
Լունա 7Ե-6 համար 11Վայրէջքի մոդուլ1965–ի հոկտեմբերի 4ՄոլնիաՏիեզերասարքը վթարվեցԿորցվել էր բարձրության կառավարումը, բախվեց Մրրիկների օվկիանոսում
Լունա 8Ե-6 համար 12Վայրէջքի մոդուլ1965–ի դեկտեմբերի 3ՄոլնիաՏիեզերասարքը վթարվեցԿորցվել էր բարձրության կառավարումը, բախվեց Մրրիկների օվկիանոսում
Լունա 9Ե-6 համար 13Վայրէջքի մոդուլ1966–ի հունվարի 31Մոլնիա–ՄՀաջողվեցՎայրէջք կատարեց Մրրիկների օվկիանոսում (7.08 N, 295.63 E) 1966 թվականի փետրվարի 3–ին
Կոսմոս 111Ե-6Ս համար 204Լուսնի արբանյակ1966–ի մարտի 1Մոլնիա–ՄՎթարվեց մեկնարկինՉլքեց Երկրի ուղեծիրը, այրվեց մթնոլորտում 2 օր անց
Լունա 10Ե-6Ս համար 206Լուսնի արբանյակ1966–ի մարտի 31Մոլնիա–ՄՀաջողվեց
Լունա 11Ե-6ԼՖ համար 101Լուսնի արբանյակ1966–ի օգոստոսի 24Մոլնիա–ՄՀաջողվեց
Լունա 12Ե-6ԼՖ համար 102Լուսնի արբանյակ1966–ի հոկտեմբերի 22Մոլնիա–ՄՀաջողվեց
Լունա 13Ե-6Մ համար 205Վայրէջքի մոդուլ1966–ի դեկտեմբերի 21Մոլնիա–ՄՀաջողվեցՎայրէջք կատարեց Մրրիկների օվկիանոսում (18.87 N, 297.95 E) 1966 թվականի դեկտեմբերի 24–ին ժամը 18:01:00 UT
Ե-6ԼՍ համար 112Լուսնի արբանյակ1968–ի փետրվարի 7Մոլնիա–ՄՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Լունա 14Ե-6ԼՍ համար 113Լուսնի արբանյակ1968–ի ապրիլի 7Մոլնիա–ՄՀաջողվեց
Ե-8 համար 201Լուսագնաց1969 փետրվարի 19Պրոտոն-Կ/ԴՎթարվեց մեկնարկինԼուսագնացը Լուսին հասցնելու առաջին փորձ։ Դուրս չեկավ ուղեծիր, Լուսագնացը ոչնչացավ։
Ե-8-5 համար 402Գրունտի նմուշ բերող1969–ի հունիսի 14Պրոտոն-Կ/ԴՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Լունա 15Ե-8-5 համար 401Գրունտի նմուշ բերող1969–ի հուլիսի 13Պրոտոն-Կ/ԴՏիեզերասարքը վթարվեցԲարեհաջող դուրս եկավ Լուսնի շուրջ ուղեծրին, վթարվեց վայրէջքի ժամանակ 1969 թվականի հուլիսի 21–ին, բախվելով Լուսնին, երբ Ապոլոն 11–ը Լուսնի վրա էր
Կոսմոս 300Ե-8-5 համար 403Գրունտի նմուշ բերող1969–ի սեպտեմբերի 23Պրոտոն-Կ/ԴՎթարվեց մեկնարկինՉլքեց Երկրի ուղեծիրը, այրվեց մթնոլորտում
Կոսմոս 305Ե-8-5 համար 404Գրունտի նմուշ բերող1969–ի հոկտեմբերի 22Պրոտոն-Կ/ԴՎթարվեց մեկնարկինՉլքեց Երկրի ուղեծիրը, այրվեց մթնոլորտում 2 օր անց
Ե-8-5 համար 405Գրունտի նմուշ բերող1970–ի փետրվարի 6Պրոտոն-Կ/ԴՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր
Լունա 16Ե-8-5 համար 406Գրունտի նմուշ բերող1970–ի սեպտեմբերի 12Պրոտոն-Կ/ԴՀաջողվեցՎայրէջք կատարեց Առատության ծովում (0.68 S, 56.30 E) 1970–ի սեպտեմբերի 20–ին։ Նմուշները հասցվեցին Երկիր 1970 սեպտեմբերի 24
Լունա 17Ե-8 համար 203Լուսագնաց1970–ի նոյեմբերի 10Պրոտոն-Կ/ԴՀաջողվեցՎայրէջք կատարեց Անձրևների ծովում (38.28 N, 325.00 E) 1970 թվականի նոյեմբերի 17–ին։ Տեղ հասցրեց «Լունախոդ 1»–ը
Լունա 18Ե-8-5 համար 407Գրունտի նմուշ բերող1971–ի սեպտեմբերի 2Պրոտոն-Կ/ԴՏիեզերասարքը վթարվեցԲարեհաջող դուրս եկավ Լուսնի շուրջ ուղեծրին, վթարվեց վայրէջքի ժամանակ, բախվեց Առատության ծովում (3.57 N, 50.50 E)
Լունա 19Ե-8ԼՍ համար 202Լուսնի արբանյակ1971–ի սեպտեմբերի 28Պրոտոն-Կ/ԴՀաջողվեց
Լունա 20Ե-8-5 համար 408Գրունտի նմուշ բերող1972–ի փետրվարի 14Պրոտոն-Կ/ԴՀաջողվեցՎայրէջք կատարեց Առատության ծովում (3.57 N, 56.50 E) 1972 թվականի փետրվարի 21–ին։ Նմուշներ բերեց Երկիր 1972 թվականի փետրվարի 25–ին
Լունա 21Ե-8 համար 204Լուսագնաց1973 հունվարի 8Պրոտոն-Կ/ԴՀաջողվեցՎայրէջք կատարեց Լեմոնյե խառնարանում (25.85 N, 30.45 E) 1973 թվականի հունվարի 15–ին։ Տեղ հասցրեց Լունախոդ 2–ը
Լունա 22Ե-8ԼՍ համար 206Լուսնի արբանյակ1974–ի մայիսի 29Պրոտոն-Կ/ԴՀաջողվեց
Լունա 23Ե-8-5Մ համար 410Գրունտի նմուշ բերող1974–ի հոկտեմբերի 28Պրոտոն-Կ/ԴՏիեզերասարքը վթարվեցՎայրէջք կատարեց Ճգնաժամների ծովում, շուռ եկավ վայրէջքից հետո
Ե-8-5Մ համար 412Գրունտի նմուշ բերող1975 հոկտեմբերի 16Պրոտոն-Կ/ԴՎթարվեց մեկնարկինԴուրս չեկավ ուղեծիր, նախատեսված էր, որ կբերի նմուշներ Ճգնաժամների ծովից
Լունա 24Ե-8-5Մ համար 413Գրունտի նմուշ բերող1976 օգոստոսի 9Պրոտոն-Կ/ԴՀաջողվեցՎայրէջք կատարեց Ճգնաժամների ծովում (12.25 N, 62.20 E) 1976 թվականի օգոստոսի 18–ին։ Նմուշները հասցվեցին Երկիր 1976–ի օգոստոսի 22–ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 684