Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարս 1Մ կայան

Մարս մոլորակի ուսումնասիրության համար նախատեսված խորհրդային միջմոլորակային կայանների առաջին սերունդ[1]։ Դրանք Մարսի հետազոտությունների առաջին առաքելություններն էին։ Արևմտյան լրատվամիջոցները տիեզերանավն անվանել են «Մարսնիկ»՝ Մարս և Սպուտնիկ բառերի համադրությամբ։ Անվանումը տրվել է հետագայում, իրականացման ընթացքում նախագիծը անվանվել է «Օբյեկտ Մ»[2]։

Սարքերի արձակումը նախատեսված էր 1960 թվականի սեպտեմբերին, սակայն փաստացի կատարվել է հոկտեմբեր ամսվա առաջին կեսին։

1961 թվականին 1Մ նախագծի հիման վրա ստեղծվեց միջմոլորակային կայանների երկրորդ սերունդը՝ 2ՄՎ։

Կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանների և կրող հրթիռների նախագծումն իրականացվել է 1958-1960 թվականներին ՀԿԲ-1-ում։ Բաղկացուցիչ մասերի արտադրությունը իրականացվել է թիվ 88 գործարանում, վերջնական հավաքումը և փորձարկումը՝ Բայկոնուր տիեզերակայանում։ Կայանի զանգվածը կազմում էր 640 կգ։ Սարքավորումները ներառում էին՝ մագնիսաչափ, ռադիոմետր, միկրոմետեորիտի դետեկտոր և մի շարք այլ սարքեր։ Շարժիչը՝ հեղուկ շարժիչով հրթիռային շարժիչ (հեպտիլ/ազոտաթթու

ՆԱՍԱ-ի մասնագետների կողմից կայանը նկարագրվել է այսպես՝

...գրեթե նույնական է Վեներա-1-ին, գլանաձև մարմին՝ մոտ 2 մետր բարձրությամբ, արևային մարտկոցների երկու թևերով, 2,33 մետրանոց բարձր հաճախականության ցանցային ալեհավաքով և երկար ալեհավաքի հենքով, ուներ մոտ 650 կգ զանգված։ Այն կրում էր 10 կգ գիտական սարքավորումներ, որը բաղկացած էր կայանի վրա գտնվող մագնիսաչափից, տիեզերական ճառագայթների տվիչից, պլազմա-իոնային դետեկտորից, ռադիոմետրից, միկրոմետեորիտների դետեկտորից և սպեկտրոռեֆլեկտոմետրից՝ Մարսի վրա կյանքի հնարավորության ուսումնասիրելու համար։ Այս գործիքները տեղադրված էին տիեզերանավի արտաքին մասում։ Ֆոտո-հեռուստատեսային տեսախցիկը պահվում էր տիեզերանավի հերմետիկ փակ պատյանի մեջ և կարող է լուսանկարել պատուհանի միջով, երբ սենսորը ցույց էր տալիս, որ արևի լույսով լուսավորված Մարսի մակերեսը տեսադաշտում է։ Դիրքը կառավարվում էր Արևին ուղղված աստղային սենսորով, դիրքի շտկումը իրկանացվում է դիմեթիլհիդրազին/ազոտաթթու հրթիռային շարժիչով։ Կայանների կողմնորոշումը պետք է պահպանվեր այնպես, որ արևային մարտկոցները ամբողջ թռիչքի ընթացքում ուղղված լինեն դեպի Արևը։ Էլեկտրաէներգիան ապահովվում է երկու քառակուսի մետրանոց արևային մարտկոցներով, որոնք լիցքավորում էին արծաթ-ցինկե մարտկոցները։ Ռադիոհաղորդակցությունն իրականացվել է դեցիմետրային տիրույթի հաղորդիչի միջոցով։ Կրող հրթիռին ավելացվել է չորրոդ աստիճան, հրթիռը՝ Մոլնիա կամ 8Կ78[3]։

Առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի հիման վրա ստեղծվել են երկու ավտոմատ միջմոլորակային կայաններ։ Կայանների արձակման համար օգտագործվել է նոր նախագծած Մոլնիա 4 աստիճան կրող հրթիռը։ Երկու առաքելություններն էլ վթարվել են։

  • 1Մ համար 1, որը Արևմուտքում հայտնի է Marsnik 1, Mars 1960A և Корабль-4 անվանումներով, վթարվեց է 1960 թվականի հոկտեմբերի 10-ին արձակման ժամանակ։ Թռիչքի 300-րդ վայրկյանին, մոտ 120 կմ բարձրության վրա, տեղի է ունեցել կառավարման համակարգի խափանում, որը հանգեցրել է հրթիռի երրորդ աստիճանի շարժիչների անջատմանը։ Երրորդ և չորրորդ աստիճանները կայանի հետ միասին այրվել են մթնոլորտում։
  • 1Մ համար 2, որը Արևմուտքում հայտնի է Marsnik 2, Корабль-5 և Mars 1960B անվանումներով, վթարվեց է 1960 թվականի հոկտեմբերի 14-ին արձակման ժամանակ։ Թռիչքի 290-րդ վայրկյանին երրորդ աստիճանի շարժիչը խափանվեց հեղուկ թթվածնի արտահոսքի և վառելիքի (կերոսինի) հետագա սառեցման պատճառով, որը տեղի ունեցավ մինչև շարժիչների գործարկումը։ Երրորդ և Երրորդ և չորրորդ աստիճանները կայանի հետ միասին այրվել են մթնոլորտում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wade, Mark. «Mars 1M». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Marsnik 2». NASA. Վերցված է 2009 թ․ հունիսի 11-ին. (public domain)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]