Մարս-7
![]() | |
Կազմակերպություն | ![]() |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | [1] 1973-053A[1] |
NSSDCA ID | 1973-053A |
SCN | 06776 |
Գործարկման ամսաթիվ | 1973 օգոստոսի 9, 17:00:17 UTC[2][3] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | մարտի 25, 1974 |
Զանգված | 3260 կգ[1] |
Մարս-7 (ռուս.՝ Марс 7, նաև 3ՄՊ համար 51Պ), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտությունների համար, Մարս ծրագրի մաս։ Կայանը կառուցվել է 4ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կայանների արձակման համար օգտագործվել է «Բլոկ Դ» վերին աստիճանով Պրոտոն ծանր կրող հրթիռով։ Կայանը կազմված էր իջեցվող սարքից և հիմնական մոդուլից, որի վրա տեղադրված սարքերով կատարվեցին Մարսի ուսումնասիրություններ մոլորակի մոտով անցման ժամանակ։
Կայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս-7 կայանի վրա տեղադրված էին մի շարք գիտական գործիքներ հետազոտություններ կատարելու համար։ Իջեցվող սարքի վրա տեղադրված էին մակերևույթի պայմանների ուսումնասիրություններ կատարելու համար ջերմաչափ և բարոմետր, մակերչևույթի կազմությունը ուսումնասիրելու համար գործիքներ, ներառյալ մասս-սպեկտրոմետր[4]։ Կայանի հիմնական մոդուլի վրա տեղադրված էր մագնիսաչափ, պլազմային թակարդներ, տիեզերական ճառագայթների և միկրոմետեորոիդների դետեկտորներ և Արեգակի պրոտոնների և էլեկտրոնների հոսքերը ուսումնասիրելու համար սարքավորում[4]։
Լավոչկինի բյուրոյի կողմից կառուցված Մարս-7-ը 1973 թվականին Մարս արձակված երկու 3ՄՊ կայաններից երկրորդն էր, որիը հաջորդել էր Մարս-6-ին։
1973 թվականի արձակման պատուհանի ընթացքում արձակվեցին ևս երկու 3ՄՍ տեսակի կայաններ՝ Մարս-4 և Մարս-5, մոլորակի ուղեծրակայաններ։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1973 թվականի օգոստոսի 9-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[3]։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, կայանը տեղադրվեց Երկրի ուղեծիր և հետագայում Բլոկ Դ-ի միջոցով ուղղվեց դեպի Մարս մոլորակ։ 1973 թվականի օգոստոսի 16-ին կատարվեց հետագծի ուղղման մանևր։
Մարս 7-ի իջեցվող սարքը հիմնական մոդուլիս անջատվել է 1974 թվականի մարտի 9-ին։ Սկզբում անջատումը չհաջողվեց կատարել, երկրորդ փորձի ժամանակ իջեցվող սարքը անջատվեց կայանից և սկսեց վայրէջք կատարել։ Սակայն արգելակող շարժիչի խափանման պատճառով իջեցվող սարքը չկարողացավ մտնել մթնոլորտ և անցավ մոլորակի մոտով Մարսի մակերևույթից 1300 կմ բարձրության վրա[4]։ Որպես խափանման պատճառ է նշվել կայանի վրա օգտագործվող տրանզիստորների կառուցվածքային խնդիրները[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Mars 7». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Krebs, Gunter. «Interplanetary Probes». Gunter's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 3,0 3,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Siddiqi, Asif A. (2002). «1973». Deep Space Chronicle: A Chronology of Deep Space and Planetary Probes 1958-2000 (PDF). Monographs in Aerospace History, No. 24. NASA History Office. էջեր 101–106. Արխիվացված (PDF) օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 25-ին.
|