Պրոտոն (հրթիռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոտոն
Протон
Протон
Տեսակ կրող հրթիռ
Նախագծող Խռունիչևի ԳԱՄ
Սկսել է օգտագործվել 1965, հուլիսի 16
Արտադրող Խռունիչևի ԳԱՄ
Թողարկված միավորներ >430
Հատի գին 69 - 70 մլն․ ԱՄՆ դոլար[1]
Հիմնական մոդել 8К82
Փոփոխություններ 8К82К, 8К82КМ
Քաշ 693,81 տ
Երկարություն 53 մ
Տրամագիծ 7,4 մ
Շարժիչ 6 հատ ՌԴ-275

Պրոտոն (ԳՀՀՎ ինդեքս8К82), միանգամյա օգտագործման ծանր դասի կրող հրթիռ։ Օգտագործվում է ինչպես առևտրային, այնպես էլ Ռուսաստանի տիեզերական արձակումների համար։ Առաջին «Պրոտոն» հրթիռը արձակվել է 1965 թվականին։ Հրթիռի ժամանակակից տարբերակը դեռ օգտագործվում է՝ այսպիսով այն տիեզերական թռիչքների պատմության ընթացքում հանդիսանում է ամենահուսալի ծանր դասի կրող հրթիռը։ Հրթիռը նախագծվել և արտադրվում է Խռունիչևի անվան գիտա-արտադրական միավորման կողմից[2]։ Արձակումները կատարվում են Բայկոնուր տիեզերակայանից[3]։ Հրթիռի վրա օգտակար բեռի տեղադրումից հետո, այն երկաթուղով բերվում է արձակման հարթակ և բարձրացվում ուղղահայաց դիրքի արձակման համար[4][5]։

Երկրի ցածր ուղեծիր հրթիռը կարող է հասցնել մոտ 22,8 տոննա օգտակար բեռ[6], իսկ գեո-հաստատուն ուղեծիր՝ մոտ 6,3 տոննա բեռ[7]։ Հրթիռի առևտրային կիրառումը կազմակերպում է «Միջազգային արձակման ծառայություններ» կազմակերպության կողմից[8]

2013 թվականին հայտարարվեց, որ հրթիռը նախատեսվում էր հանել օգտագործումից մինչև 2030 թվականը[9]։ 2018 թվականի հունիսին Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը խնդիր դրեց դադարեցնել Պրոտոն հրթիռների արտադրությունը՝ կնքված պայմանագրերը կատարելուց հետո, այնուհետև օգտագործել բացառապես Անգարա կրող հրթիռներ[10][11]։ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Պրոտոն» կրող հրթիռի առաջին աստիճանի շարժիչների արտադրությունը դադարեցվեց[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Роскосмос выбрал потенциального производителя сверхтяжёлой ракеты». ТАСС. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  2. АО "Конструкторское Бюро Химавтоматики" [JSC "Chemical Automation Design Bureau" (Khrunichev State Research and Production Space Center Homepage)].
  3. «Site 92 in Baikonur Cosmodrome». russianspaceweb.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Proton Mission Planner's Guide». International Launch Services.
  5. «Proton Verticalization, Pad 39, Baikonur». flickr. 2005 թ․ սեպտեմբերի 5.
  6. Служебный модуль «Звезда» ['Zvezda' Service Module]. Khrunichev State Research and Production Space Center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 16-ին.
  7. Clark, Stephen (2016 թ․ հունիսի 9). «Upgraded Proton booster adds satellite to Intelsat's fleet». Spaceflightnow.com.
  8. «Commercial Launch Heritage». International Launch Services.
  9. «Russian rocket development in the 2010s». Anatoly Zak.
  10. «Рогозин поставил задачу прекратить производство «Протонов»». «Известия». 2018 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  11. Маргарита Костив (2018 թ․ հունիսի 22). «Дмитрий Рогозин: Россия откажется от устаревших экспериментов на МКС». «РИА Новости». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  12. Berger, Eric (2018 թ․ հունիսի 25). «Russia's Proton rocket, which predates Apollo, will finally stop flying Technical problems, rise of SpaceX are contributing factors». arsTechica. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին. «...failures have followed in recent years. These problems, combined with the rapid rise of low-cost alternatives such as SpaceX's Falcon 9 rocket, have caused the number of Proton launches in a given year to dwindle from eight or so to just one or two.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]