Բայկոնուր տիեզերակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերակայանի «Գագարինի ստարտ» արձակման հարթակը, 2008 թվականի հոկտեմբերի 10-ին, Սոյուզ ՏՄԱ-13 արձակում։

Բայկոնուր տիեզերակայան (ղազ.՝ Байқоңыр ғарыш айлағы; ռուս.՝ Космодром Байконур) տիեզերակայան, շահագործվում է Ռուսաստանի կողմից, գտնվում է Ղազախստանում։ Գտնվում է Ղազախստանի Բայկոնուր քաղաքում, հանդիսանում է տարածքի առումով ամենամեծ գործող տիեզերական սարքերի արձակման կայանը աշխարհում[1]։ Խորհրդային և ռուսական բոլոր անձնակազմով տիեզերական թռիչքները արձակվում են Բայկոնուր տիեզերակայանից[2]։

Գտնվում է Ղազախական տափաստանում, ծովի մակարդակից մոտ 90 մետր բարձրության վրա, Արալյան ծովից մոտ 200 կմ դեպի արևելք և Սիր Դարյայից հյուսիս։ Ռուսաստանը, որպես Խորհրդային Միության պաշտոնական իրավահաջորդ պետություն, 1991 թվականից պահպանում է տիեզերակայանի նկատմամբ վերահսկողությունը. այն ի սկզբանե ստանձնել է այդ դերը հետխորհրդային ԱՊՀ միջոցով, սակայն 2005 թվականին Ղազախստանի վավերացրել է համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը վարձակալում է տիեզերակայանը մինչև 2050 թվականը։ Այն համատեղ կառավարվում է Ռոսկոսմոսի և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից։

Տիեզերակայանը հիմնվել է 1955 թվականին Խորհրդային Միության պաշտպանության նախարարության հրամանագրի հիման վրա[3]։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես խորհրդային տիեզերական ծրագրի գործողությունների գլխավոր բազա։ Այս տիեզերակայանից են արձակվել առաջին Սպուտնիկ-1 երկրի արհեստական արբանյակը, ինչպես նաև կատարվել է առաջին մարդու թռիչքը տիեզերք Վոստոկ-1 տիեզերանավով։ Այս երկու առաքելությունների համար օգտագործվող արձակման հարթակը վերանվանվել է «Գագարինի ստարտ»՝ ի պատիվ խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի, ով վորել է «Վոստոկ-1»-ը և դարձել առաջին մարդը տիեզերքում[4]։

Ներկայումս ռուսական կառավարման ներքո Բայկոնուրը շարունակում է մնալ ակտիվ տիեզերակայան, որտեղ ամեն տարի մեկնարկվում են բազմաթիվ առևտրային, ռազմական և գիտական առաքելություններ[5][6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Baikonur Cosmodrome 45.9 N 63.3 E». FAS.org. Federation of American Scientists (FAS). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Baikonur Cosmodrome». NASA. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Baikonur cosmodrome celebrated 63rd anniversary». Dispatch News Desk (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. «Yuri Gagarin: First Man in Space». Space.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. Putz, Catherine (2015 թ․ հունիսի 2). «World's Most Important Spaceport Turns 60». The Diplomat. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Baikonur Cosmodrome». International Launch Services. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  7. Wilson, Jim (2000 թ․ օգոստոսի 5). «Safe Launch For Critical Space Station Module». Popular Mechanics.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]