Մարս-6
![]() | |
Կազմակերպություն | ![]() |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | [1] 1973-052A[1] |
NSSDCA ID | 1973-052A |
SCN | 06768 |
Գործարկման ամսաթիվ | 1973 օգոստոսի 5, 17:45:48 UTC[2][3] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 3260 կգ[1] |
Մարս-6 (ռուս.՝ Марс 6, նաև 3ՄՊ համար 50Պ), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտությունների համար, Մարս ծրագրի մաս։ Կայանը կառուցվել է 4ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կայանների արձակման համար օգտագործվել է «Բլոկ Դ» վերին աստիճանով Պրոտոն ծանր կրող հրթիռով։ Կայանը կազմված էր իջեցվող սարքից և հիմնական մոդուլից, որի վրա տեղադրված սարքերով կատարվեցին Մարսի ուսումնասիրություններ մոլորակի մոտով անցման ժամանակ։
Կայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս-6 կայանի վրա տեղադրված էին մի շարք գիտական գործիքներ հետազոտություններ կատարելու համար։ Իջեցվող սարքի վրա տեղադրված էին մակերևույթի պայմանների ուսումնասիրություններ կատարելու համար ջերմաչափ և բարոմետր, մակերչևույթի կազմությունը ուսումնասիրելու համար գործիքներ, ներառյալ մասս-սպեկտրոմետր[4]։ Կայանի հիմնական մոդուլի վրա տեղադրված էր մագնիսաչափ, պլազմային թակարդներ, տիեզերական ճառագայթների և միկրոմետեորոիդների դետեկտորներ և Արեգակի պրոտոնների և էլեկտրոնների հոսքերը ուսումնասիրելու համար սարքավորում[4]։
Լավոչկինի բյուրոյի կողմից կառուցված Մարս-6-ը 1973 թվականին Մարս արձակված երկու 3ՄՊ կայաններից առաջինն էր, որին հաջորդել էր Մարս-7-ը։
1973 թվականի արձակման պատուհանի ընթացքում արձակվեցին ևս երկու 3ՄՍ տեսակի կայաններ՝ Մարս-4 և Մարս-5, մոլորակի ուղեծրակայաններ։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1973 թվականի օգոստոսի 5-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[3]։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, կայանը տեղադրվեց Երկրի ուղեծիր և հետագայում Բլոկ Դ-ի միջոցով ուղղվեց դեպի Մարս մոլորակ։ 1973 թվականի օգոստոսի 13-ին կատարվեց հետագծի ուղղման մանևր։
Մարս 6-ի իջեցվող սարքը հիմնական մոդուլիս անջատվել է 1974 թվականի մարտի 12-ին Մարսի մակերևույթից 48000 կմ բարձրության վրա։ Հիմնական մոդուլը անցավ մոլորակի մոտով ամենամոտը 1600 կիլոմետր հեռավորության վրա։ Իջեցվող սարքը մտավ մոլորակի մթնոլորտ ժամը 09:05:53, և մթնոլորտի վերին հատվածում դանդաղեց 5600-ից մինչև 600 մետր վայրկյան արագության։ Այնուհետև գործարկվեց պարաշյուտ, իսկ արգելակման հրթիռները նախատեսված էին վայրէջքի վերջին վայրկյաններին փափուկ վայրէջքի համար։
Կայանը մարսյան մթնոլորտով իջնելիս 224 վայրկյանի ընթացքում տվյալներ է փոխանցել, սակայն ժամը 09:11:05-ին, երբ կայանը պատրաստվում էր մեկնարկել արգելակման հրթիռները, կապը կայանի հետ կորավ։ Արդյունքում կայանը բախվել է Մարսի մակերևույթին։ Խափանման խնդիրն է ընդունվել կառավարման համակարգի սարքավորումների խնդիրները[1]։

Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Mars 6». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Krebs, Gunter. «Interplanetary Probes». Gunter's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 3,0 3,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 4,0 4,1 Siddiqi, Asif A. (2002). «1973». Deep Space Chronicle: A Chronology of Deep Space and Planetary Probes 1958-2000 (PDF). Monographs in Aerospace History, No. 24. NASA History Office. էջեր 101–106. Արխիվացված (PDF) օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 25-ին.
|