Մարս-2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարս-2
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID1971-045A
NSSDCA ID1971-045A
SCN05234
Գործարկման ամսաթիվ1971 մայիսի 19, 16:22:44 UTC
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Աշխատանքի ավարտօգոստոսի 22, 1972
Զանգված4650 կգ[1]

Մարս-2 (ռուս.՝ Марс 2, կամ Մ-71 համար 171), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտությունների համար։ Մարս-2-ը և Մարս-3-ը նոր տիպի կայանների առաջին երկու առաքելություններն էին, երկու առաքելությունների կայանները միանման էին և կազմված էին իջեցվող սարքից և ուղեծրակայանից։ Ուղեծրակայանը միանման էր Վեներա-9 ուղեծրակայանին։ Կայանները կառուցվել են 4ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կայանների արձակման համար օգտագործվել է «Բլոկ Դ» վերին աստիճանով Պրոտոն ծանր կրող հրթիռով։

Մարս-2-ի իջեցվող սարքը դարձավ մարդու կողմից ստեղծված առաջին սարքը, որը հասավ Մարսի մակերեսին, չնայած վայրէջքի համակարգը խափանվեց, և սարքը կատարեց կոշտ վայրէջք։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1971 թվականի մայիսի 19-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, այնուհետև Բլոկ Դ արագացուցիչ աստիճանի միջոցով Մարս 2-ը դուրս բերվեց Երկրի ուղեծրից և տեղադրվեց դեպի Մարս հետագիծ։

Ուղեծրակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեծրակայանը հիմնված էր ստանդարտացված 4ՄՎ միջմոլորակային կայանի հենքի վրա։ Այս հենքն է օգտագործվել մի շարք Մարս և Վեներա կայանների համար։ Կայանի հիմնական շարժիչի իմպուլսի օգնությամբ կայանը մտավ Մարսի շուրջ 18 ժամ պարբերությամբ ուղեծիր, շուրջ 48,9 աստիճան թեքությամբ։ Կայանի գիտական գործիքները միացվում էին ուղեծրի պերիկենտրոնի մոտ 30 րոպե ժամանակով։

Ուղեծրակայանի հիմնական գիտական նպատակներն էին լուսանկարել Մարսի մակերեսը և ամպերը, չափել Մարսի ջերմաստիճանը, ուսումնասիրել մակերեսի տեղագրությունը, կազմը և ֆիզիկական հատկությունները, չափել մթնոլորտի հատկությունները, ուսումնասիրել արևային քամին և միջմոլորակային միջավայրը, ինչպես նաև մարսյան մագնիսական դաշտը։

Մարսի վրա դիտարկումները խոչնդորտվեցին մոլորակի վրա առանձնապես հզոր փոշու փոթորիկի պատճառով։ Կայանների համակարգիչները հնարավոր չէր վերածրահգրավորել, ինչպես դա կատարվեմ Մարիներ-9 կայանի դեպքում, և Մարս 2-ը և Մարս 3-ը անմիջապես բաց թողեցին իրենց իջեցվող սարքերը, և ուղեծրակայանները օգտագործեցին իրենց ունեցած ռեսուրսների զգալի մասը անհայտ փոշու ամպերը լուսանկարելու համար[2]։

Մարս-2 ուղեծրակայանը հիմնական գիտական տվյալները ուղարկեց 1971 թվականի դեկտեմբերից մինչև 1972 թվականի մարտ ժամանակահատվածը, թեև տվյալների փոխանցումները շարունակվեցին մինչև օգոստոս ամիս։ Հայտարարվեց, որ Մարս-2 և Մարս-3 առաքելությունները ավարտվել են 1972 թվականի օգոստոսի 22-ը՝ 362 ուղեծրից հետո[3]։ Կայանը միասին զուգակցված Մարս 3-ի հետ, ուղարկել ընդհանուր առմամբ 60 լուսնկար։ Լուսանկարները և տվյալները բացահայտեցին լեռներ մինչև 22 կիլոմետր բարձրությամբ, ատոմար ջրածին և թթվածնի առկայություն մթնոլորտի վերին մասերում, մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −110-ից մինչև 13 °C, մակերևութային ճնշումը՝ 5,5-ից մինչև 6 մբար (0,55-ից 0,6 կՊա), ջրային գոլորշիների կոնցենտրացիաները 5000 անգամ ավելի քիչ էին գնահատվել, քան Երկրի մթնոլորտում, իոնոլորտի հիմքը սկսվում է 80-ից 110 կիլոմետր բարձրությունից, փոշու փոթորիկներից բարձրացված հատիկները հասել էին մինչև 7 կիլոմետր բարձրության։ Լուսանկարները և տվյալները հնարավորություն են տվել ստեղծել մակերևութային ռելիեֆային քարտեզներ[4] և տեղեկատվություն են տվել Մարսի ձգողության և մագնիսական դաշտերի մասին։

Ուղեծրակայանը այժմ գտնվում է Մարսի ուղեծրում։

Իջեցվող սարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսի քարտեզ, որի վրա նշված է Մարս-2-ի վայրէջքի վայրը կենտորնում ձախից, մյուս մակերևույթին վայրէջք կատարած սարքերի հետ համատեղ

Իջեցվող սարքի մոդուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարս 3 իջեցվող սարքի մեդելը Մոսկվայի տիեզերագնացուցյան թանգարանում

Մարս-2-ի իջեցվող սարքը ուղեծրակայանի վրա տեղադրված էր շարժիչի համակարգի դիմաց գտնվող մասում։ Այն բաղկացած էր գնդաձև 1,2 մետր տրամագծով վայրէջքի պարկուճից, 2,9 մետր տրամագծով կոնաձև աերոդինամիկ արգելակման վահանից, պարաշյուտային համակարգից և ռետրո-հրթիռներից։

Ամբողջ վայրէջքի մոդուլն ուներ 1210 կիլոգրամ, վառելիքը ներառյալ, որից գնդաձև վայրէջքի պարկուճը կազմում էր 358 կիլոգրամ։ Սարքի դիրքի վերահսկման համակարգը բաղկացած էր գազով սնվող միկրոշարժիչներից։ Սարքի կոնաձև աերոդինամիկ արգելակման վահանի արտաքին եզրին տեղադրված էին չորս «վառոդային» շարժիչներ սարքի բարձրությունը և թեքությունը վերահսկելու համար։

Հիմնական և օժանդակ պարաշյուտները, վայրէջք սկսելու շարժիչը և ռադարային բարձրաչափը տեղադրվել են իջեցվող սարքի վերին հատվածում։ Իջեցվող սարքի ներսում ցնցումները կլանելու համար կիրառվել է փրփուր։ Վայրէջքի պարկուճն ուներ չորս եռանկյուն ծաղկաթերթ, որոնք բացվում էին վայրէջքից հետո՝ ուղղելով սարքի դիրքը և բացելով գիտական սարքավորումները։

Վայրէջքի պարկուճը արձակումից առաջ Երկրի վրա սստերիլիզացվել է մարսյան միջավայրի աղտոտումը կանխելու համար։

ՊՌՈՊ-Մ մարսագնաց[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՌՈՊ-Մ-ի տեսքը

Մարս-2-ի իջեցվող սարքում տեղադրված էր նաև 4,5 կիլոգրամանոց փոքր մարսագնաց, որը մակերևույթին պետք է շարժվեր դահուկներով, միացված մնալով իջեցվող սարքի հետ 15 մետրանոց լարով, տվյալների փոխանակման համար։ Մարսագնացի վրա տեղադրված էին գրունտի հորատիչ և ճառագայթման տվիչ[4]։

Մարսագնացը ուներ քառակուսի տուփի տեսք՝ կենտրոնում փոքր ելուստով։ Նախատեսվում էր, որ մարսագնացը վայրէջքից հետո մանիպուլյատորի միջոցով կտեղադրվի մոլորակի մակերևույթի վրա և կշարժվի հեռուստատեսային տեսախցիկների տեսադաշտում։ Այն պետք է կանգ առներ՝ չափումներ կատարելու համար յուրաքանչյուր 1,5 մետր անցնելուց հետո։

Իջեցվող սարքի կործանման պատճառով մարսագնացը չի գործարկվել։

Մուտք մթնոլորտ, վայրէջք և վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջեցվող սարքը անջատվեց ուղեծրակայանից 1971 թվականի նոյեմբերի 27-ին Մարսի ուղեծիր հասնելուց մոտ 4,5 ժամ հետո։ Սարքը մտավ մթնոլորտ մոտ 6 կմ/վ արագությամբ։ անմիջապես մթնոլորտ մտնելուց հետո վայրէջքի համակարգը խափանվեց, հնարավոր է, որ մուտքի անկյունը չափազանց կտրուկ էր։ Վայրէջքի հաջորդականությունը չգործեց այնպես, ինչպես նախատեսված էր, և պարաշյուտը չարձակվեց[4]։ Իջեցվող սարքը դարձավ առաջին տեխնածին առարկան, որը հարվածեց Մարսի մակերեսին։ Վթարի ճշգրիտ վայրը անհայտ է, սակայն գնահատվում է, որ այն գտնվում է 45°S 313°W կոորդինատներում[2][5]։ Վթարից հետո սարքի հետ կապ հաստատելու փորձերն անհաջող են անցել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NASA - NSSDCA - Spacecraft - Details».
  2. 2,0 2,1 Pyle, Rod (2012). Destination Mars. Prometheus Books. էջեր 73–78. ISBN 978-1-61614-589-7. «...Mars 2 and Mars 3. Both reached Mars shortly after Mariner 9. Unfortunately, these Soviet ships were not reprogrammable, as was the case with Mariner 9, and rather than wait out the huge, planet-wide dust storm, they proceeded to follow their programming right on schedule. Landers were dispatched from each, the first crashing and the second apparently reaching the surface intact but losing radio contact immediately. The orbiters fared little better; following their simple logic, both used up their available resources snapping images of the featureless dust clouds below.»
  3. See Mars 3 article in https://solarsystem.nasa.gov/resources/1060/beyond-earth-a-chronicle-of-deep-space-exploration/
  4. 4,0 4,1 4,2 Perminov, V.G. (July 1999). The Difficult Road to Mars - A Brief History of Mars Exploration in the Soviet Union. NASA Headquarters History Division. էջեր 34–60. ISBN 0-16-058859-6.
  5. «Missions to Mars». The Planetary Society.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]